Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Եվրոպայի 10 լավագույն պատմամշակութային կառույցները (ֆոտոշարք)

Եվրոպայի 10 լավագույն պատմամշակութային կառույցները (ֆոտոշարք)
19.06.2014 | 11:58

TripAdvisor զբոսաշրջային կայքը նշել է ճանապարհորդողների կարծիքով Եվրոպայի լավագույն պատմամշակութային կառույցները: «TripAdvisor-ի օգտատերերն օգնել են մեզ որոշելու, թե որ վայրերն են լավագույնն աշխարհում»,- ասել է Արևելյան Եվրոպայում կայքի գործընկերային ծրագրերի ղեկավար Աննա Ռուֆոն։
Travelers’ Choice մրցանակները հանձնվում են աշխարհի լավագույն զբոսաշրջիկային վայրերին՝ ճանապարհորդողների միլիոնավոր արձագանքների և կարծիքների վերլուծության արդյունքների հիման վրա։


1. Մեսկիտա, Կորդովա, Իսպանիա

2. Սուրբ Պետրոսի տաճար, Վատիկան, Իտալիա

3. Քրիստոսի Հարության տաճար, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

4. Հին քաղաքի պատեր, Դուբրովնիկ, Խորվաթիա

5. Հնագույն քաղաք Եփեսոս, Թուրքիա

6. Ալհամբրա, Գրանադա, Իսպանիա

7. Սիենայի տաճար, Սիենա, Իտալիա

8. Միլանի տաճար, Իտալիա

9. Սուրբ ընտանիքի տաճար, Բարսելոնա, Իսպանիա

10. Կոլիզեյ, Հռոմ, Իտալիա

Դիտվել է՝ 1903

Մեկնաբանություններ